Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ միջին քաշային կարգի WBC վարկածի աշխարհի չեմպիոնի թափուր տիտղոսը նվաճեց բրիտանացի Կարլ Ֆրոչը: Հելսինկիում կայացած մենամարտում նա պարտության մատնեց Արթուր Աբրահամին:
12 ռաունդների արդյունքում Ֆրոչը հաղթեց մեծ առավելությամբ` 119:109, 120:108, 120:108 հաշվով:
Ֆրոչը վերադարձրեց տիտղոսը, որն այս տարվա ապրիլին տանուլ էր տվել Միքել Քեսլերին:





























