ԱՄՆ-ում ռազմական ավիաբազա խոշոր խմբաքանակով մարիխուանա անցկացնելու փորձի ժամանակ կալանավորվել է 59-ամյա Աշոտ Գրիգորյանը, հայտնում է KFOR հեռուստաալիքը: 

Գրիգորյանը եղել է բեռնատարի ղեկին, որով ավիաբազա բեռ է փոխադրվել: Զննելիս բեռնատարում ընդհանուր 324 կգ քաշով մարիխուանայի պարկեր են հայտնաբերվել: Դրանից զատ, կանեփի յուղով մի քանի կոնտեյներ է հայտնաբերվել էլեկտրական սիգարետ ծխողների համար: Թմրանյութերը թաքցված էին ավիաբազայի համար նախատեսված բեռների միջեւ:

Նշվում է, որ Գրիգորյանը տեղափոխվել է Օքլահոմայի բանտ` թմրանյութերի փոխադրման եւ թմրանյութերի ապօրինի շրջանառության համար ավտոմեքենան տնօրինելու մեղադրանքով:

Կալանավորելու պահին Գրիգորյանը Միսսուրի նահանգում նույնպիսի հանցագործության համար փորձաշրջան էր անցնում: