YouTube-ը հոնորարներ կվճարի տեսահոսթինգում հրապարակված տեսանյութերի վրացի հեղինակներին։ «Նովոստի Գրուզիա»-ի փոխանցմամբ՝ համապատասխան համաձայնագիրն ընկերության հետ ստորագրել է Վրաստանի հեղինակային իրավունքների ասոցացիան։
GCA-ի ներկայացուցիչ Գիգա Կոբալաձեն նշել է, որ հոնորարի չափը կախված է նյութերի հրապարակման ինտենսիվությունից եւ դիտումների քանակից։
«Այդ համաձայնագրի հիման վրա YouTube-ը յուրաքանչյուր ամսվա ավարտին հաշվետվություն ուղարկելու պատասխանատվություն է ստանձնել։ Ինչպես նաեւ ընկերությունը պետք է մանրամասն տեղեկություն տրամադրի, թե հեղինակներից ու՞մ եւ ինչպիսի՞ ստեղծագործություն է ներբեռնվել, ինչպես նաեւ քանի՞ դիտում է հավաքել։ Հենց այդ հիմունքով էլ ամսական հոնորարներ կտրվեն»,-ասել է Կոբալաձեն։




























