Հայաստանյան Առաքելական եկեղեցին այսօր՝ հունիսի 25-ին, նշում է Բարեկենդան Սուրբ Գրիգոր Լուսավորչի պահոց տոնը:

Qahana.am-ի փոխանցմամբ, Բարեկենդանը պահքին նախորդող կիրակին է, որը նվիրված է Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները գտնելու գյուտին: Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները համարվում են բոլոր քրիստոնեական եկեղեցիների ամենամեծ սրբություններից մեկը:

Տոնի առթիվ եկեղեցին հաստատել է շաբաթական պահք՝ երկուշաբթիից մինչեւ շաբաթ: