Նոր մանրամասներ են հայտնի դարձել այսօր՝ հունիսի 25-ին, Վրաստանի տարածքում Մոսկվա-Երեւան երթուղու ավտոբուսի վթարի վերաբերյալ։

Նշենք, որ Հայաստանի ԱԻՆ-ում այսօր՝ հունիսի 25-ին, ժամը 11:08-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից նախնական տեղեկություն է ստացվել, որ Թբիլիսի-Գարդաբանի ավտոճանապարհի 35-րդ կմ-ին Մոսկվա-Երեւան երթուղին իրականացնող «Scania» մակնիշի 97 DT 777am պետհամարանիշով ավտոբուսը (վարորդ՝ Արա Հովհաննիսյան) բախվել է «Nissan Tiida» մակնիշի IL100KA պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդ՝ Էթերի Գավաշելիշվիլի):

Ժամը 13:04-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից նախնական տեղեկություն է ստացվել, որ ավտովթարը տեղի է ունեցել Մառնեուլ-Թբիլիսի ավտոճանապարհին՝ Տսալասկուրի գյուղի մոտակայքում, եւ ավտոբուսի ուղեւորներից կան տուժածներ՝ Մարգարիտա Մարտիրոսյան (60 տ), Բարբարա Պետրոսյան (60 տ) եւ Մարգարիտա Կիրիեւա (78 տ): Մարգարիտա Մարտիրոսյանն ու Բարբարա Պետրոսյանը տեղափոխվել են Մառնեուլ քաղաքի հիվանդանոց, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել: Մարգարիտա Կիրիեւան տեղափոխվել է Մառնեուլ քաղաքի «Ավերսի» հիվանդանոց:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ վթարի ենթարկված ավտոբուսի ուղեւորները նշել էին, որ «Nissan Tiida» մակնիշի IL100KA համարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Էթերի Գավաշելիշվիլի) վթարային իրավիճակ էր ստեղծել, որի հետեւանքով ավտոբուսը բախվել էր Nissan-ին, այնուհետեւ հաստաբուն ծառին եւ կողաշրջվել: Ավտոբուսում եղել են 30-ից ավելի ուղեւորներ, որոնցից երեք կանայք մարմնական վնասվածքներ են ստացել եւ տեղզփոխվել հիվանդանոց։

Shamshyan.com-ի տեղեկություններով, մարդատար Scania ավտոբուսը հաշվառված է Երեւան քաղաքի 16 թաղամասի բնակիչ, 29-ամյա Ալբերտ Մովսիսյանի անվամբ: