Մինսկում տանկը բախվել է սյանը ու գցել այն, տուժածներ չկան, հայտնում է «Սպուտնիկ Բելառուս» գործակալությունը։

Դեպքը տեղի է ունեցել հունիսի 24-ին, հանրապետության անկախության օրվա առթիվ շքերթի փորձի ժամանակ։ Ռազմական տեխնիկայի շարասյունը շարժվում էր Անկախության պողոտայով։ Մետրոյի «Մոսկովսկայա» կայարանի տարածքում Տ-72 տանկը, մեծ արագությամբ շարժվելով, շրջվել է ու հարվածել սյանը։

petitions.by կայքում ստորագրահավաք է սկսվել ՝ շքերթների փորձերը Մինսկի սահմաններից դուրս անցկացնելու պահանջով։