Facebook սոցցանցը սերիալների արտադրություն է ծրագրում, հայտնում է The Wall Street Journal-ը` վկայակոչելով իր աղբյուրներին:

Facebook-ը բանակցություններ է վարում հոլիվուդյան ստուդիաների եւ գործակալությունների հետ «հեռուստատեսային որակի շոու» արտադրելու շուրջ եւ պատրաստվում է ամռան վերջին օրիգինալ արտադրանք թողարկել:

Սոցցանցը պատրաստ է մինչեւ 3 մլն դոլար ներդնել մեկ սերիայի ստեղծման համար, որը համարժեք է մալուխային հեռուստատեսության թանկարժեք նախագծերին, ինչպես նաեւ հետաքրքրվում է ավելի բյուջետային շոուներով:

Աղբյուրները պնդում են, որ Facebook-ը հետաքրքրություն է դրսեւորում նաեւ փոքր ձեւաչափի հանդեպ: Խոսքը մոտ 10 րոպե տեւողությամբ կոնտենտի մասին է: