Guardian-ը, վկայակոչելով Wikileaks սկանդալային կայքը, հրապարակել է բավական կտրուկ մի նամակ, որը 2008թ. դեկտեմբերի 24-ին ուղարկվել է Հայաստանի ղեկավարությանը, եւ որում ԱՄՆ պաշտոնատար անձինք սպառնում են պատժամիջոցներ կիրառել, եթե Հայաստանի կառավարությունը չդադարեցնի զենքի առաքումներն Իրան` իր տարածքով, ինչն էլ Իրաքում ամերիկյան զինվորների մահվան պատճառ է դարձել: NEWS.am-ը ներկայացնում է նամակի տեքստը:
Փոխպետքարտուղար Նեգրոպոնտեի նամակը 2003թ. Հայաստանից Իրան զենքի առաքման վերաբերյալ.
1. Խնդրանք հասցնել փոխպետքարտուղար Նեգրոպոնտեի նամակը: Դրանում չի լինի ստորագրված բնօրինակը: Դեսպանատունը նաեւ պետք է առաջարկի բանակցություններ վարել Հայաստանի կառավարության հետ՝ առաջիկա շաբաթներին: Ենթադրյալ ժամկետներն ու թիմի կազմը կուղարկվեն առանձին հեռագրով: Երեւանում դեսպանատանը հանձնարարվել է զեկուցել պատասխանը.
2. Գաղտնի/Հայաստան. Նամակի սկիզբը.
Հարգելի պարոն նախագահ.
Մենք գնահատում ենք ձեր կառավարության հետ դրական հարաբերությունները, քանի որ ուսումանսիրում ենք ընդհանուր շահերի ներկապնակը, հատկապես Լեռնային Ղարաբաղի հարցով համաձայնագիրը եւ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը: Միեւնույն ժամանակ մենք լրջորեն անհանգստացած ենք զենքի վերաարտահանման, ըստ էության, մահացու դեպքով:
Մենք` ԱՄՆ Պետքարտուղար Քոնդոլիսա Ռայսը, պետքարտուղարի օգնական Ֆրիդը, պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզան եւ դեսպան Մարի Յովանովիչը, հայտնում ենք ձեզ մեր խորը մտահոգությունը Հայաստանի կողմից Իրանին սպառազինությունների հանձնման կապակցությամբ, որի արդյունքում Իրաքում զոհվել եւ վնասվածքներ են ստացել ԱՄՆ զինվորներ: Չնայած մեր երկրների միջեւ սերտ հարաբերություններին, ո՜չ վարչակազմը, ո՜չ Կոնգրեսը չեն կարող չնկատելու տալ դա: Ըստ օրենքի, նման զենքի հանձնումը պահանջում է մեզնից քննարկել, թե կա՞ն, արդյոք, հիմքեր ԱՄՆ-ի պատժամիջոցների համար: Եթե պատժամջոցներ մտցվեն, պատիժը կարող է ներառել ԱՄՆ օգնության դադարեցում եւ արտահանման որոշ սահմանափակումներ:
Նման պատժամիջոցներից խուսափելու համար կարեւոր է, որ դուք համոզիչ ապացույցներ ներկայացնեք, թե ձեր կառավարությունը ներկայումս որպես գործընկեր համագործակցում է մեզ հետ՝ երաշխավորելու, թե նման առաքումներն ապագայում չեն կրկնվի:
Միացյալ Նահանգներին համոզելու համար, որ դա չի կրկնվի, մենք ձգտում ենք գրավոր համաձայնության հասնել Հայաստանի հետ, որը կամրագրի նրա ցանկությունը միջոցներ կիրառել՝ կանխելու, որ Հայաստանը կարող է Իրանին կամ ահաբեկչության կամ զենքի տարածման հետ կապված այլ երկրների զենքի առաքման աղբյուր դառնալ:
Նման միջոցները ներառում են.
-Արտահանման վերահսկման հայկական հանձնաժողովի բարեփոխում, որպեսզի նրա անդամները ողջ դրույքով աշխատողներ դառնան եւ բացառապես աշխատեն արտահանման վերահսկողության ոլորտում,
-Աշխատանքային խմբեր ստեղծել սահմանին՝ Հայաստան մուտք գործելիս՝ կրկնակի նշանակության եւ այլ մաքսանենգ ապրանքների հայտնաբերման եւ արգելման համար,
-Պարբերաբար ընդունել ամերիկյան փորձագետներին՝ որոնք չհայտարարված այցեր են իրականացնում թիմի աշխատանքը գնահատելու համար:
-Համաձայնեցնել Հայաստանի՝ արտահանման վերահսկողության օրենսդրությունը ԵՄ օրենսդրության հետ,
-Լրամշակել եւ հրապարակել հայկական արտահանման վերահսկողության ցանկերը՝ ներառյալ Վասենարյան պայմանավորվածությունների, հրթիռային տեխնոլոգիաների վերահսկողության ռեժիմի եւ միջազգային վերահսկողության այլ ռեժիմների ցուցակները,
-Երաշխավորել, որ բրոքերները Հայաստանում չեն նպաստի զենքի հետ կապված որեւէ իրի փոխանցմանը,
-Խորհրդակցել ԱՄՆ-ի հետ ՆԱՏՕ-ի կամ ԵՄ անդամ չհանդիսացող երկրներ առաքումների մասին:
Մենք պատրաստ ենք խումբ ուղարկել որքան հնարավոր է շուտ քննարկելու այդ առաջարկները: Հուսով եմ, որ մենք կարող ենք միասին աշխատել՝ դրական արդյունքի հասնելու համար, որը կապահովի ձեր կառավարությանը խստացնել արտահանման վերահսկողությունը, եւ մեր կառավարությունը նպաստի ձեզ այդ աշխատանքում:
Հարգանքներով՝ Ջոն Նեգրոպոնտե
Նամակի տեքստի վերջը.
Տեղեկատվություն.
3. 2003թ. Հայաստանը նպաստել է Իրանի կողմից հրթիռներ եւ գնդացիրներ ձեռք բերելուն: 2007թ. այդ սպառազինությունների մի մասը վերադարձվել են շիաների երկու հարձակումների ընթացքում: Այդ ժամանակ զոհվել է ԱՄՆ մեկ զինվոր, եւս 6-ը վիրավորվել են: Պետքարտուղարը խնդիրները քննարկել է նախագահ Սարգսյանի հետ՝ ՄԱԿ Գլխավոր Վեհաժողովի կուլիսներում, բայց նա հերքել է, որ նման բան է եղել: Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների անմիջական մասնակցությունը եւ այդ զենքի մասնակցությունը ԱՄՆ ուժերի դեմ, այդ դեպքն ունիկալ եւ բավական մտահոգիչ են դարձնում: Այդ փոխանցումը կարող է հիմք ծառայել պատժամիջոցների համար՝ ԱՄՆ իրավական լիազորություններին համապատասխան: Մենք ենթադրում ենք մի շարք քայլեր, որ Հայաստանը պետք է անի ապագայում զենքի առաքումները բացառելու համար: Մենք հուսով ենք պատժամիջոցների սպառնալիքը որպես գործիք օգտագործել, որ հայկական կողմին հարկադրենք այնպիս քայլեր անել, որ պատժամիջոցներ չկիրառենք:
4. Քարտուղարի տեղակալը գրում է նախագահ Սարգսյանին, որ խումբ է ուղարկվելու Հայաստան՝ գրավոր համաձայնության հասնելու, որ Հայաստանը քայլեր կձեռնարկի, որպեսզի Իրանի համար զենքի հայթայթման աղբյուր չդառնա: Այդ խումբը լրացուցիչ տեղեկություններ կհայտնի, որոնք կհստակեցնեն, թե ինչու է Միացյալ Նահանգները վստահ, որ զենքի փոխանցումը եղել է, եւ նախագահ Սարգսյանի հերքումներն անիմաստ չդարձնի: Մենք ակնկալում ենք, որ խումբը Հայաստան կմեկնի առաջիկա շաբաթներին, նոր վարչակազմի իրավիճակի մասին տեղեկանալու նպատակով բավարար ժամանակ ապահովելու համար:
5. Մեր նպատակն է կանխել Հայաստանի՝ Իրանի եւ անհանգստություն հարուցող այլ երկրների համար սպառազինությունների աղբյուրի վերածվելը: Երեւանում ԱՄՆ դեսպանատունը պետք է հայտնի այն լրջությունը, որով Միացյալ Նահանգները քննարկում են այդ հարցը, եւ ընդգծի, որ առաքումները Իրան, ապա Իրաքի ահաբեկիչներին, որը հանգեցրել է ամերիկյան զինծառայողների մահվան, չեն կարող արհամարհվել Միացյալ Նահանգների կողմից:





























