«ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը` Beeline) ռոումինգ գործընկերների թիվը կազմել է 502 օպերատոր` աշխարհի 220 երկրում:
Beeline բջջային ցանցի բաժանորդների համար երկկողմանի ձայնային ռոումինգն արդեն հասանելի է Մարոկկոյում, Մէն կզղում եւ Պաղեստինում:
GPRS ռոումինգից հաճախորդները կարող են օգտվել Լիբանանում եւ Նիկարագուայում, Մալթայում եւ Շրի-Լանկայում, իսկ 3G ռոումինգից` Հունգարիայում, Վրաստանում, Ղազախստանում, Կանադայում, Պակիստանում, Սլովակիայում, Սլովենիայում եւ Թուրքմենստանում:
«Ռոումինգ գործընկերների թվի աճի շնորհիվ ավելանում է նաեւ այն երկրների քանակը, որտեղ Հայաստանի միասնական օպերատորի բաժանորդները կարող են օգտվել ոչ միայն ռոումինգի ձայնային ծառայություններից այլ նաեւ թվային տեղեկատվության արագ փոխանցման հնարավորությունից»,- նշել է «ԱրմենՏելի» Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Beeline բջջային ցանցի հաճախորդների համար 3G ռոումինգը հասանելի է 81 երկրի 137 օպերատորի ցանցում, GPRS ռոումինգը` 133 երկրի 252 օպերատորի ցանցում, իսկ CAMEL ռոումինգը` 74 երկրի 132 օպերատորի ցանցում:





























