Հյուսիսկորեական Mangyongdae Information Technology Corporation ընկերությունը սկսել է սմարթֆոն վաճառել, որի արտաքինը շատ նման է iPhone-ին։ Սարքավորումը ստացել է Jindallae 3 անվանումը։ Այս մասին հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով Daily Mail-ը։

Ընկերության հայտարարությունում նշվել է, որ սարքավորումն օգտագործման համար նախորդներից ավելի հարմար ու անվտանգ է։ Դիզայնն ու օպերացիոն համակարգը մշակվել են ԿԺԴՀ-ում։

Վերլուծաբանները կարծում են, որ Jindallae 3-ն ստեղծվել է Հյուսիսային Կորեայի սահմաններից դուրս, իսկ հիմքում ընկած են չինական մոդելները։

Սմարթֆոնի համար տարբեր հավելվածներ են հասանելի։