Եվրահանձնաժողովը որոշել է 2,42 մլրդ եվրոյով տուգանել ամերիկյան Google կորպորացիային՝ Եվրամիության հակամենաշնորհային օրենքները խախտելու համար։ Այս մասին ասվել է երեքշաբթի Բրյուսելում տարածված Եվրահանձնաժողովի հայտարարությունում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։ 

Ըստ Եվրահանձնաժողովի՝ ընկերությունը չարաշահում է շուկայում իր գերիշխող դիրքը՝ որպես որոնողական համակարգ ապօրինաբար առավելություն տալով Google –ի այլ արտադրանքներին։

Google-ում հայտարարել են, որ ընկերությունը կարող է որոշումը բողոքարկել Եվրոպական դատարանում։ 

Եվրահանձնաժողովը տուգանել է Alphabet հոլդինգին, որտեղ ներառված է Google-ը։ Ընկերությունը 90 օրվա ընթացքում պետք է դադարեցնի խախտումները, հակառակ պարագայում Եվրահանձնաժողովը լրացուցիչ տուգանքներ կսահմանի։