Ուկրաինայի իրավիճակն ու ղարաբաղյան հակամարտությունն են քննարկվելու 2017-ի անվտանգության ոլորտի խնդիրների վերաբերյալ ամենամյա համաժողովի ժամանակ, որը  ԵԱՀԿ գործող ավստրիական նախագահությունն է կազմակերպել Վիեննայում հունիսի 27-29-ը։

Նստաշրջանների ընթացքում փորձագետները ու դիվանագետները քննարկելու են ԵԱՀԿ-ի տարածաշրջանում ռազմաքաղաքական անվտանգության հետ կապակցված հարցերի լայն շրջանակ։

Համաժողովի թեմաները ներառում են Ուկրաինայի ու դրա շուրջ ճգնաժամն ու վերազգային սպառնալիքները, մասնավորապես ահաբեկչությունը ու կիբեր- սպառնալիքները, ԵԱՀԿ տարածաշրջանում հակամարտային ու ճգնաժամային իրավիճակները, նաեւ հսկողությունը սովորական սպառազինումների նկատմամբ ու վստահության ու անվտանգության ամրապնդման միջոցառումները։

Համաժողովը բացել է ԵԱՀԿ գործող նախագահ ու Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը։