Անգլերեն հրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ հրապարակային զեկույցը՝ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում կատարված փաստահավաք աշխատանքների վերաբերյալ:

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ փաստահավաք աշխատանքներ կատարելու նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը եւ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները եղել են ապրիլ-հունիս ամիսներին ադրբեջանական զինված ուժերի կողմից  գնդակոծված Բաղանիս, Ոսկեւան, Ոսկեպար, Կոթի սահմանամերձ գյուղերում:

Աշխատանքները կատարվել են միջազգային պրակտիկայում ընդունված հատուկ սկզբունքներին համապատասխան: Տեղի են ունեցել առաձնազրույցներ գյուղապետի, վարչական շրջանի ղեկավարի, գյուղի բնակիչների հետ: Կատարվել են նաեւ տեղանքի, գնդակոծության  վերաբերյալ հրապարակային տվյալների եւ անհրաժեշտ այլ ուսումնասիրություններ:

 Զեկույցը անգլերեն՝ այստեղ։