Հունիսի 28-ին, ժամը 11-ի սահմաններում, ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչության ծառայողները, մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցներ ներմուծելու, արտահանելու, պահելու, օգտագործելու եւ իրացնելու կասկածանքով Երեւանի Ամիրյան փողողոցի թիվ 27 հասցեի մոտից բերման են ենթարկվել Իրանի քաղաքացիներ՝ 1987 թ. ծնված Մոհամմադ Ռ.-ին եւ 1976 թ. ծնված Մոհսեն Շ.-ին:

Մոհամմադ Ռ.-ի մոտ գտնվող պլաստմասե տարայի միջից հայտնաբերվեցին գետնանուշներին նմանվող ընդեղեն, որոնց հատիկների մեջ առանձին-առանձին թաքցված էին մոտ 1355 գ կշռով մուգ շագանակագույն «ափիոն» տեսակի թմրամիջոցին նմանվող յուրահատուկ հոտով զանգված:

Ըստ վերջինիս բանավոր հայտարարության՝ ընդեղենները պետք է ՀՀ-ից փոստային ծառայության միջոցով ուղարկեր Կանադա՝ ոմն Հոսսեին Ա.-ի ուղղորդմամբ:

Ձեռնարկվում են միջոցառումներ Հոսսեին Ա.-ի ինքնությունը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստված նյութերը եւ հայտնաբերված զանգվածն ուղարկվել են նախաքննական մարմին: