Ավան եւ Նոր Նորքի դատարանում, նկուղային հարկում ծեծի է ենթարկվել Միայնակ Գայլ Արայիկ Խանդոյանը։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Արա Ղարագյոզյանը։

«Այսօր Ավան եւ Նոր Նորքի դատարանում, նկուղային հարկում ծեծի է ենթարկվել նաեւ Արայիկ Խանդոյանը, աչքերի տակ այս պահին սեւացած է, կան նաեւ այլ կապտուկներ»,- նշել է փաստաբանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, «Սասնա ծռերի» դատավարության ժամանակ միջադեպ էր գրանցվել, ոստիկանները բռնի ուժով դահլիճից դուրս էին բերելխմբի անդամներից մի քանիսին։