Մոլդովայի կոմունիստների կուսակցությունը՝ Վլադիմիր Վորոնինի գլխավորությամբ 40,5 տոկոսով հաղթանակ է տարել նոյեմբերի 28-ին կայացած ընտրություններում:

Մոլդովայի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը՝ գործող վարչապետ Վլադիմիր Ֆիլատի գլխավորությամբ, հավաքել է 28,7, դեմկուսը՝ Մարիան Լուպուի գլխավորությամբ՝ 12,9, լիբերալ կուսակցությունը ժամանակավոր նախագահ Միխայ Գիմպուի գլխավորությամբ՝ 9,3 տոկոս: Մյուս կուսակցությունները չեն հաղթահարել 4-տոկոսանոց արգելքը:

Այսպիսին են տվյալները 95,4 տոկոս քվեարթերթիկների մշակումից հետո:

Նման վիճակում կոմունիստները ստանում են 44 մանդատ, լիբերալ-դեմոկարտները՝ 31, դեմոկրատները՝ 15, լիբերալները՝ 11 տեղ՝ 101 տեղանոց խորհրդարանում:

Կուսակցությունները դեռ բանակցություններ չեն վարում կոալիցիա ստեղծելու շուրջ:

Խորհրդարանական ընտրությունները Մոլդովայում կայացել են նախօրեին՝ նոյեմբերի 28-ին: Նոր գումարման խորհրդարանում տեղերի վերաբաժանումից կախված է նախագահի ընտրության հարցը: Երկրի նախագահն ընտրվում է ձայների 3/5-ով՝ 61 մանդատ: