Երկրորդ տարին անընդմեջ նոյեմբերի 29-ն իսպանական ֆուտբոլային սուպեկլասիկոյի օրն է: Երեւանի ժամանակով կեսգիշերին Կատալոնիայի մայրաքաղաքի Կամպ Նոու ստադիոնում Բարսելոնան կընդունի Մադրիդի Ռեալին:

Կլինի սուպերակումբների 209-րդ դիմակայությունը: Հաղթանակների հաշվի մեջ առջեւում Ռեալն է` 85:81: Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ Ռեալն առաջին անգամ հանդես կգա Բարսելոնայի դեմ: Սպասվում է նաեւ Իսպանիայի ընթացիկ առաջնության երկու լավագույն ռմբարկուների` Քրիշտիանու Ռոնալդուի եւ Լիոնել Մեսիի մենամարտը: Պետք է նշել, որ Մոուրինյոյի գլխավորած թիմերի` Պորտուի, Չելսիի եւ Ինտերի հետ խաղերում Մեսին երբեք չի կարողացել գնդակ խփել: