Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` նոյեմբերի 29-ին հրամանագիր է ստորագրել ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հրամանագրի համաձայն, 2010 թ. դեկտեմբեր ամսին կանցկացվի ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի` մինչեւ 35 տարեկան սպաների զորակոչ` ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի:
2010 թ. դեկտեմբերին կզորացրվեն սահմանված ժամկետում ՀՀ զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայությունն անցած բժշկական կազմի սպաները:
Կառավարությանը հանձնարարվել է` երկշաբաթյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:





























