Նոյեմբերի 29-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տարածաշրջանային տնօրեն Դալի Բելգասմիին (Daly Belgasmi):

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Նալբանդյանը մասնավորապես կարեւորել է Պարենի համաշխարհային ծրագրի կողմից իրականացվող դպրոցական սննդի շուրջ ութ միլիոն դոլար արժողության ծրագիրը, որը նախատեսված է Հայաստանի վեց մարզերի 50.000 դպրոցականների համար:

Երկուստեք վստահություն հայտնվեց, որ հաստատված սերտ համագործակցությունը ապագայում կշարունակվի եւ կընդլայնվի։