Նոյեմբերի 29-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային եւ քննարկել դեկտեմբերին կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը ԱԳՆ-ում տեղի է ունեցել ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի աշխատանքային հանդիպումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ: