Սոչիում դեկտեմբերի 3-ին երգեհոնային եւ կամերային երաժշտության տանը կայանալու է «Հայկական ռապսոդիա» համերգը:
Համերգը կայանալու է հայ կոմպոզիտորների երաժշտության բազմաթիվ երկրպագուների խնդրանքով: Ծրագրում Առնո Բաբաջանյանի հայտնի «Նոկտյուրնն» է դաշնամուրի եւ նվագախմբի համար, Կոմիտասի մշակմամբ ժողովրդական երգեր, Ա.Տիգրանյանի, Ա.Սպենդիարովի, Ա.Աբրահամյանի վոկալ ստեղծագործությունները, հաղորդում է Yuga.ru-ն՝ վկայակոչելով Կրասնոդարի մարզի մշակույթի վարչությունը:
Համերգին մասնակցելու է նաեւ Հայաստանի վաստակավոր արտիստ Գեղամ Գրիգորյանը:
Համերգին կմասնակցի նաեւ Սոչիի տեղական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Օլեգ Սոլդատովի գլխավորությամբ: Երաժիշտները կատարելու են հատվածներ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետից:





























