Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նոյեմբերի 29-ին հանդիպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ:
ՀԱԿ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակը, քաղբանտարկյալների ազատ արձակման, ինչպես նաեւ ժողովրդավարության վիճակին առնչվող այլ խնդիրներ:
Անդրադարձ է եղել նաեւ հայ-թուրքական հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, Հայաստան-ԵՄ հարաբերությունների հեռանկարներին:
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը, Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Դավիթ Շահնազարյանը եւ Ավետիս Ավագյանը:





























