Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, հայ գրականության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ երկրի ղեկավարն այսօր այցելել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն, որտեղ տեղի է ունեցել Ռազմիկ Դավոյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն:

Նախագահը շնորհավորել է բանաստեղծին եւ հանձնել պետական պարգեւը: