Ավստրալիան ստեղծել է առաջին ռազմական կիբեռ-դիվիզիան։ Reuters –ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Ավստրալիայի կիբեռանվտանգության նախարար Դեն Թեհանը։

Նա նշել է, որ այդ մասին որոշումը կայացրել են՝ հաշվի առնելով ժամանակակից հակամարտությունների փոփոխական բնույթը։  Նոր ստորաբաժանումը պատասխանատու կլինի կիբեռհարձակումներից Ավստրալիայի զինված ուժերի պաշտպանության համար։