Վրաստանի ընդդիմադիր Լեյբորիստների կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին նոյեմբերի 29-ին հայտարարել է, որ կապ կա նոյեմբերի 28-ին իր կուսակցության Թվիլիսիի գրասենյակում տեղի ունեցած պայթյունի եւ իշխանությունների կողմից ընդդիմությանը հետապնդելու մեջ, գրում է «Վզգյադ» թերթը:

Մամուլի ասուլիսում նա հայտարարել է, որ «ահաբեկչությունը կազմակերպվել է նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի քրեական ռեժիմի կողմից»: Նաթելաշվիլիի խոսքով, Սահակաշվիլին «ցանկանում է վախեցնել ժողովրդին եւ այդպիսով պահել իշխանությունը»:

Կիրակի գիշերը Թբիլիսիում երկու պայթյուն է որոտացել, որից մեկը Լեյբորիստական կուսակցության գրասենյակի մոտ, որը վնասվել է: Մի կին մահացել է, 4-ը` վիրավորվել: Շալվա Նաթելաշվիլին կոչ է արել Եվրոպայի եւ ԱՄՆ-ի քաղաքական գործիչներին գալ եւ տեղում համոզվել, որ Սահակաշվիլին «դասական ահաբեկիչ» է: Նրա խոսքով, երկրորդ պայթյունը միայն հասարակության ուշադրությունը շեղելու համար է արվել: Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել, որի մանրամասների մասին կտեղեկացնեն ավելի ուշ: