Germanwings ավիաընկերության երեք չվերթների ուղեւորները ստիպված են եղել հրաժարվել սուրճից ու թեյից: Պատճառն այն է, որ սպասարկման աշխատակիցները սխալմամբ ջրի հետ կերոսին են խառնել, նոյեմբերի 29-ին այս մասին հաղորդում են գերմանական լրատվամիջոցները:

Միջադեպը տեղի է ունեցել անցած հանգստյան օրերին: Կերոսինը 3 տոննանոց ջրի  տակառի մեջ լցրել է 21-ամյա աշխատակիցը`  Բեռլին-Շենեֆելդ օդանավակայանում: Այդ ջուրը տեղափոխել են դեպի երեք օդանավեր, որոնք թռչում էին Գյոլն, Ցվայբրյուկեն եւ Մյունխեն:

Սխալը հայտնաբերել են միայն օդանավում: Երբ ուղեկցորդուհիներն սկսել են ուղեւորների համար թեյ ու սուրճ պատրաստել, նրանք յուրահատուկ հոտ են զգացել: Ինչպես հաղորդում է ավիաընկերության մամուլի ծառայությունից, ոչ մի ուղեւոր կերոսինով թեյ կամ սուրճ չի ստացել: Մարդիկ տաք ըմպելիքի փոխաներ ստիպված են եղել բավարարվել սառը հյութերով եւ հանքային ջրերով:

Քանի որ չվերթները ներպետական են եղել, միջադեպը մեծ անհարմարությունների չի հանգեցրել ավիաընկերության համար: