Գրող Եվգենի Պոպովը նոյեմբերի 29-ին իր բլոգում հայտնել է Բելլա Ախմադուլինայի մահվան մասին: «Մեկ ժամ առաջ մահացավ մեծ ռուս բանաստեղծուհի Բելլա Ախմադուլինան: Հավերջ հիշատակ: Այլ խոսքեր դեռ չկան»,- գրել է նա իր բլոգում:

Հայտնի բանաստեղծուհի, գրող ու թարգմանիչ Բելլա Ախմադուլինա մահացել է Մոսկվայում, 74 տարեկան հասակում:

Բելլա Ախմադուլինայի մտերիմները Life News-ին հայտնել են, որ նրա վիճակը վատացել է, որից հետո ամուսինը շտապօգնության ծառայություն է կանչել, բայց բժիշկները ոչինչ չեն կարողացել անել: Նրա սիրտը կանգ է առել հիվանդանոցի ճանապարհին, Երեւանի ժամանակով ժամը 19:10-ին:

Բելլա Ախմադուլինան ծնվել է 1937-ին: 1960-ին նա ավարտել է Գրականության ինստիտուտը, իսկ պոետի առաջին հավաքածուն («Ստրունա») հրատարակվել է 1962-ին: Բելլա Ախմադուլինայի բանաստեղծությունների հերոսներ են եղել հայտնի ռուս պոետներ, որոնց շարքւմ են Պուշկինըն ու Ցվետաեւան:

Բելլա Ախմադուլինայի առաջին ամուսինը եղել է պոետ Եվգենի Եվտուշենկոն, երկրորդը` գրող Յուրի Նագիբինը, երրոդը` նկարիչ եւ սցենարիստ բորիս Մեսերերը: