Այսօր` նոյեմբերի 29-ին ժամը 19:30-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի վրա BMW մակնիշի 02 ՍՍ 092 համարանիշի մեքենայի վարորդը կորցնելով մեքենայի կառավարումը հարվածել է բետոնե արգելապատնեշին եւ շրջվել:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով վարորդը`Ավանի Քուչակ թաղամասի բնակիչ, 28-ամյա Ռոբերտ Լեւոնի Նիկողոսյանը, տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Երեւանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ու ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհա-տրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչը: Վերջինս վթարի վայրի տեղազննման աշխատանքներ կատարելուց հետո մեկնեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել նաեւ BMW-ի տիրոջ ընկերները, ովքեր փորձում են ՃՏՀ քննության բաժնի քննիչին համոզել, որ նա ոչ մի գործողություն չկատարի եւ մեքենան չտեղափոխվի ՃՈ տուգանային հրապարակ: Անգամ, նրանք սպառնալիքներ տեղացին ՃՏՀ քննության բաժնի քննիչի հասցեին:
Այդուհանդերձ, վերջինիս հանձնարարությամբ մեքենան քարշակի օգնությամբ տեղափոխվեց ՃՈ տուգանային հրապարակ:









Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի





























