Թեժ գծին ստացած ահազանգի հիման Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի դատարան:

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում կատարված աշխատանքների, տեղի ունեցած առանձնազրույցների արդյունքում դատավարության մասնակիցների, այդ թվում՝ Ժիրայր Սեֆիլյանի եւ Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու վերաբերյալ տեղեկությունները չեն հաստատվել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստին այսօր՝ հունիսի 30-ին,  ամբաստանյալ Գեւորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Եգորյանը հայտարարել էր, որ տեղեկություններ ունի, որ իր պաշտպանյալի նկատմամբ դատարանի շենքի խցում բռնի ուժ է կիրառվել:

Իր հերթին Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Գեւորգ Սաֆարյանի մորը վստահեցրել է, որ Գեւորգ Սաֆարյանին ոչ ոք մատով չի կպել. «Եթե պարզվի, որ Գեւորգ Սաֆարյանին որեւէ ոստիկան մատով կպել է, խոստանում եմ նույն չոպեին հեռանալ ոստիկանության համակարգից»,-ասել է նա: