Ամբողջ աշխարհում սփռված հայերն օգնություն են հավաքում Արցախի զինծառայողների համար։ Այս մասին հունիսի 30-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։
«Լատինական Ամերիկայում երեխաները սովորական թղթե ծրարով նվիրատվություն էին հավաքել, եւ ես խոստացա, որ դա Սփյուռքի թանգարանում կպահվի՝ որպես նրանց միասնականության ու օգնելու պատրաստականության օրինակ»,-նշեց նա։
Հակոբյանը հավելեց, որ այդ կերպ մշտապես օգնություն են հավաքում նաեւ Կանադայում եւ ԱՄՆ-ում։




























