Եվրամիությունն ու Արժույթի միջազգային հիմնադրամը, հնարավոր է, 5 տարով կերկարաձգեն Հունաստանի ստացած վարկերի վերադարձման ժամկետը, որպեսզի թեթեւացնեն այդ երկրի կողմից պարտքի սպասարկումը: Այս մասին հայտարարել է ԱՄՀ-ի բարձրաստիճան մի պաշտոնյա, հաղորդում է Reuters-ը:

«Մենք հնարավորություն ունենք վճարումների ժամկետը 6 տարուց դարձնել 11 տարի»,- հայտարարել է ԱՄՀ-ում Հունաստանի պարտքի գծով պատասխանատու Փոուլ Թոմսենը:

Հունաստանի, ԵՄ-ի ու ԱՄՀ-ի ներկայացուցիչները բազմիցս խոսել են Հունաստանի կողմից ԱՄՀ-ին ունեցած 110 մլրդ եվրո պարտքի ժամկետի երկարաձգման մասին: Սակայն ԱՄՀ-ի ներկայացուցիչներն առաջին անգամ են կոնկրետ ժամկետներ նշում:

Ամենակարեւորը կլինեն առաջին 2 տարիները, երբ անհրաժեշտ կլինի վերադարձնել պարտքի զգալի մասը: