Հայկական կողմը իմաստություն է դրսեւորել ղարաբաղյան հակամարտության գոտում 2016-ի ապրիլյան էսկալացիան դադարեցնելով։ Այս մասին հունիսի 30-ին լրագրողնեի հետ հանդիպման ժամանակ ասել է իսրայելցի քաղաքագետ, հասարակական գործիչ Ավիգդոր Էսկինը։

Անդրադառնալով անցած տարվա ապրիլյան իրադարձություններին, նա նշել է։ «Ես ամբողջական տեղեկատվություն չունեմ այն մասին, թե ինչ է այնտեղ տեղի ունեցել։ Բայց ես կարծում եմ, որ մենք բոլորս պետք է շնորհակալ լինենք հայերին այն բանի համար, որ նրանք շատ կարեւոր դեր են կատարել դա կանգնեցնելու հարցում։ Դա ոչ միայն իմ, այլեւ Իսրայելում իմ բազմաթիվ գործընկերների տեսակետն է; Իրոք, հայկական կողմը դրսեւորեց նման իմաստություն դրսեւորելու ունակություն»։