Ես բոլորին կոչ եմ անում այցելել Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին հունիսի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է իսրայելցի քաղաքագետ, հասարակական գործիչ Ավիգդոր Էսկինը։

«Ի՞նչ է նշանակում մարդուն հանցագործ հայտարարել այն բանի համար, որ նա Ղարաբաղում իր ընկերներին է այցելել։ Ես ոչ միայն այցելել եմ, այլև Մոսկվայում ու Իսրայելում իմ բոլոր ընկերներին կոչ եմ անում Ղարաբաղ այցելել։ Այս մարդիկ չպետք է մեկուսացման մեջ լինեն։ Ես տեսնում եմ, որ այնտեղ՝ Ղարաբաղում, շատ հետաքրքիր մարդկային ներուժ կա։ Ես ասում եմ մարդկանց՝ գնացեք այնտեղ հանգստանալու, գնացեք այնտեղ որպես զբոսաշրջիկներ»,- նշել է Ավիգդոր Էսկինը։