Հայտնաբերվել ու կալանավորվել է ութ տարի ավազակային հարձակման մեղադրանքով հետախուզվող Գուրգեն Բաղդասարյանը։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է ոստիկանության կայքէջից։

Գուրգեն Բաղդասարյանը, Հովհաննես Գրիգորյանը եւ Յուրա Հարությունովը 2009 թվականի նոյեմբերի 18–ին Նանսենի փողոցի 5/3 շենքի բնակարաններից մեկի վրա ավազակային հարձակում են կատարել։ Հափշտակել գումար եւ ոսկյա զարդեր։ Յուրա Հարությունովը եւ Հովհաննես Գրիգորյանը հայտանբերվել ու կալանավորվել են, իսկ Բաղդասարյանը դեպքի օրը լքել էր Հայաստանը։ Բաղդասարյանի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել։ 2016 թվականին  նա հայտնաբերել  եւ ձերբակալվել է Ֆրանսիայում, իսկ օրերս տեղափոխվել Հայաստան։