Facebook սոցցանցը հայտնել է, որ փոխում է սպամերի դեմ պայքարի ալգորիթմը, ասվում է ընկերության հայտարարության մեջ։
Ընկերության փոխնախագահ Ադամ Մոսսերիի խոսքով, այս միջոցառումը վերաբերելու է մի խումբ մարդկանց, որոնք ամեն օր հրապարակում են մեծ քանակության ցածրորակ տեղեկություններ։ Դա վերաբերելու է հղումների հրապարակմանը, բայց չի ազդելու լուսանկարների, տեսագրությունների, ստատուսների ու այլ կոնտենտի հրապարակման վրա։
Մինչ այդ Facebook սոցցանցը հայտարարել էր նոր ռազմավարւթյուն ու գործիքներ՝ հարթակի միջոցով կեղծ նորությունների տարածման դեմ պայքարի համար՝ տեքստերի գնահատմանը ներգրավվելու են օգտատերերը ու կողմնակի կազմակերպություններ՝ լրատվական պորտալներ, գործակալություններ, հեռուստաալիքներ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։





























