ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսքից գործի է անցել եւ CNN հեռուստաալիքին «ծեծել»:
Նախագահը Twitter-ի իր միկրոբլոգում մոնտաժված տեսանյութ է հրապարակել, որում «ծեծում» է մի մարդու, ում գլխի փոխարեն CNN հեռուստաալիքի մեծ լոգոտիպն է: Նախագահը տեսանյութի հետ ոչ մի գրառում չի կատարել: Թրամփը միայն հեշթեգեր է թողել` հետեւյալ բառերով. «խարդախ նորությունների CNN»: Գործողությունները տեղի են ունենում բռնցքամարտի ռինգում:











