Total ֆրանսիական էներգետիկ ընկերությունը բազմամիլիարդանոց գազային պայմանագիր է կնքել Իրանի հետ, հայտնում է AFP-ը։

 Ըստ պայմանագրի՝ Total-ը առաջին փուլում ներդնելու է 1 մլրդ դոլար Հարավային Փարս օֆշորային գազային հանքավայրի մշակման գործում։

Total-ը կղեկավարի այն կոնսորցիումը, որի կազմում կընդգրկվեն չինական CNPC ու իրանական Petropars–ը։

Ֆրանսիական ընկերությունն ունի Հարավային Փարս նախագծի բաժնետոմսերի 50․1 տոկոսը, մինչդեռ CNPC –ն կունենա 30 տոկոսը, իսկ Petropars-ը՝ 19․9 տոկոսը։

Total-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Պույաենը ու Իրանի նավթի նախարար Բիժան Նամադար Զանգանեհը ստորագրել են 20 –ամյա համաձայնագիր, որի արդյունքում կոնսորցիումը Հարավային Փարս նախագծում կներդնի 4․8 մլրդ դոլար։