2017-ին Հայաստանի թանգարանների այցելուների թիվը կարող է 40 տոկոսով շատ լինել։ Այս մասին հուլիսի 3-ին ԱԺ-ում հայտնել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ 2016-ի պետբյուջեի մասին հաշվետվության քննարկման ժամանակ։
2016-ին թանգարանները գրանցել են 712․4 հազար այցելություններ կամ 48․2 հազարով ավելին, քան նախորդ տարի։ Իսկ տարեսկզբից արդեն նկատվում է 25-35 տոկոսի աճ։ Եթե հաշվի առնենք, որ զբոսաշրջային սեզոնը դեռ շարունակվում է, ապա կարելի է ենթադրել ավելի քան 40 տոկոսի աճ։ Նման աճ արդեն գրանցվել է Գառնիի թանգարանում։





























