«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է «Հեշտ քայլ դեպի Beeline» ծառայության ժամկետի ավարտից հետո այն կրկին ակտիվացնելու հնարավորության մասին: «Հեշտ քայլ դեպի Beeline» ծառայությունը գործում է 2010թ-ի օգոստոսից եւ թույլ է տալիս Beeline բջջային ցանցի նոր բաժանորդին, ով մինչ այդ օգտվում էր այլ բջջային կապի օպերատորների ծառայություններից, երեք ամիս ստանալ ծանուցումներ` իր նախկին հեռախոսահամարին կատարված զանգերի վերաբերյալ:

«Այն հաճախորդների համար, ովքեր ակտիվացրել են «Հեշտ քայլ դեպի Beeline»-ը օգոստոս ամսին ծառայության ժամկետն արդեն ավարտվում է: Հաշվի առնելով դիմումների մեծ քանակը, ընկերությունն իր նոր բաժանորդներին հնարավորություն է ընձեռում անվճար օգտվել ծառայության առավելություններից` երկարաձգելով ժամկետը եւս 3 ամսով»,- նշել է  «ԱրմենՏելի» հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

«Հեշտ քայլ դեպի Beeline» անվճար ծառայությունը թույլ է տալիս Beeline բջջային ցանցի նոր բաժանորդին SMS հաղորդագրության միջոցով ստանալ ծանուցումներ` իր նախկին հեռախոսահամարին կատարված զանգերի վերաբերյալ: Բացի այդ, ծառայությունը զանգահարողին տեղեկացնում է հին հեռախոսահամարի փոփոխության մասին` ձայնային եւ SMS հաղորդագրությունների միջոցով: Ծառայությունն ակտիվացնելու համար Beeline բջջային ցանցաի բաժանորդին անհրաժեշտ է իր նոր հեռախոսահամարից հավաքել USSD հրահանգ` *270*0YYXXXXXX#, որտեղ «0YYXXXXXX» բաժանորդի հին հեռախոսահամարն է եւ հետեւել պատասխան SMS հաղորդագրությունների միջոցով ստացված հրահանգներին: