Facebook –ում հայտնվել է չաթ- բոթ, որն օգտատերերին պատմում է «Գահերի խաղը» սերիալի վեց եթերաշրջանների իրադարձությունների մասին։ Ծառայությունը պատասխանում է հարցերին ու ուղարկում սերիալի հետ կապված տեսահոլովակների, թրեյլերների հղումներ, հայտնում է The Verge-ը։
GoTBot չաթ- բոթը մշակել է լոնդոնյան Catch կրեատիվ գործակալությունը՝ «Գահերի խաղը» յոթերորդ եթերաշրջանի նախօրեին։
Որոշ հարցերին GoTBot-ը կատակով է պատասխանում՝ օրինակ եթե հարցնես, թե ինչ է նշանակում hold the door արտահայտությունը, որը հնչում է սերիալում։ Եթե չաթ բոթը պատասխանը չի իմանում, նա առաջարկում է լսել Էդ Շիրանի վերջին սինգլը կամ էլ դիտել երիտասարդ Ջոն Սնոուի լուսանկարը։





























