Պոլսո հայոց պատրիարքարանում հուլիսի 4-ի երեկոյան տեղի ունեցած ժողովում ստեղծվել է պատրիարքի ընտրության կազմակերպման նախաձեռնող խումբ։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Պոլսո հայոց պատրիարքարանում տեղի ունեցած ժողովին մասնակցել են հայկական հիմնադրամների ղեկավարներն ու պատրիարքարանի կրոնական ժողովի անդամները։

Ժողովի ժամանակ 22 հոգի ընտրվել են որպես պատրիարքրի ընտրության կազմակերպման նախաձեռնող խմբի անդամ։

Այս խմբի ստեղծմամբ պաշտոնապես մեկնարկես Պոլսո հայոց պատրիարքի ընտրության գործընթացը։

Ստեղծված խումբը պետք է հայ համայնքի հետ աշխատանքներ իրականացնի՝ պարզելու ընտրությանը մասնակցող պատվիրակների անունները։