Հայաստանը պետք է ճիշտ ներկայանա միջազգային հարթակում, եթե ուզում է իր ճանաչելի բրենդը ձեւավորի: Հուլիսի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ղեկավար Կարեն Վարդանյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է ներկայանա որպես երկիր, որը հազարամյակներ շարունակ զարգացրել է գիտությունը եւ հիմա մտադիր է այդ ոլորտում տարածաշրջանի լավագույն երկրներից մեկը դառնալ: Բայց փորձագետը նշեց, որ Հայաստանի պաշտոնատար անձինք տեղեկատվական տեխնոլոգիաները որպես PR-ի հերթական միջոց են դիտարկում:
«Ցավոք՝ կառավարության եւ վարչապետի հետ երկխոսություն չի ստացվում: Կարող են ասել՝ ապրես, լավ տղա ես, բայց երկխոսությունից այն կողմ գործն այդպես էլ առաջ չի գնում»,- նշեց Վարդանյանը:





























