Նյու Յորքից նկարիչ Ջոնաթան Բրենդը երկու 3D փրինթերների օգնությամբ  պլաստիկից ստեղծել է 1972 թ թողարկված Honda CB500 մոտոցիկլետի ճշգրիտ կրկնօրինակը։ Ամերիկացուց մեկ ամբողջ տարի է պահանջվել՝ մոտոցիկլետը վերստեղծելու համար։

Մոդելը ստեղծելու ժամանակ Բրենդը օգտագործել է երկու Ultimaker փրինթերներ ու ընդհանուր առմամբ 18 կգ պլաստիկ։ Սկզբում նկարիչը նկարել է յուրաքանչյուր դետալի համակարգչային մոդելը, իսկ հետո տպել։ Որոշ դետալների տպագրության համար մինչեւ 24 ժամ է պահանջվել, հայտնում է Daily Mail-ը։

Երբ բոլոր դետալները արդեն պատրաստ են եղել, Բրենդը դրանցից ամբողջական մոտոցիկլետ է հավաքել։ Մոդելը ստացվել է ճիշտ օրիգինալի նման՝ նույնիսկ անիվներն են պտտվում։