Համացանց են արտահոսել Nokia-ի անշրջանակ նոր սմարթֆոնի գովազդային գրքույկները, հայտնում է Lenta –ն։
Դատելով նկարներից՝ սմարթֆոնը Nokia 8 է կոչվելու։ Այն սարքավորված է լինելու վեց դյույմանոց, ծայրերի մասում ճկված էկրանով՝ նվազագույն շրջանակներով։ Այն ունենալու է 16։9 ստանդարտ հարաբերակցությամբ կողմեր։ Նաեւ գրքույկում հիշատակվում է աչքի ծիածանաթաղանթի սկաների առկայությունը։
Սմարթֆոնն ունենալու է նաեւ Qualcomm Snapdragon 835 պրոցեսոր, վեց գիգաբայթ օպերատիվ հիշողություն ու 128 գիգաբայթ կուտակիչ։ Սմարթֆոնի շնորհանդեսը, աղբյուրի տվյալներով, կկայանա 2017-ի հուլիս- օգոստոս ամիսներին։





























