WikiLeaks սկանդալային կայքը, որ վերջին օրերին գաղտնի փաստաթղթեր է հրապարակել, նոյեմբերի 29-ին հետաքրքիր փաստաթուղթ է հրապարակել Ադրբեջանում իրանցի գործարարների գործունեության վերաբերյալ:
Ըստ այդմ, Ադբեջանն աջակցել է իրանական «կեղտոտ» փողերի լվացմանը, որոնցով սպառազինություն է գնվել պահապանների կորպուսի համար: Այդ մասին վկայում է նախկին դեսպան Էնն Դերսի հեռագիրը՝ ուղարկված 2009թ. գարնանը:
Դերսը տեղեկացրել է իր ղեկավարությանը գործարարների մասին, որոնք գումարներ են լվացում Ադրբեջանում, եւ ադրբեջանական կառույցների մասին, որոնք օգնում են նրանց:
Դեսպանը նշել է պաշտոնյաների եւ կազմակերպությունների անուններ, որոնք օգնում են իրանցիներին: Այդ թվում են տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովը, նախագահական թիկնազորի ղեկավար Վագիֆ Ախունդովը եւ այլք:




























