Ադրբեջանը կրկին լայնածավալ ռազմական գործողությունների է ձգտում: Հուլիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Կորյուն Նահապետյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը կրկին փորձում է գլխիվայր շրջել իրավիճակը եւ ցույց տալ, որ զինված գործողությունները հայկական կողմն է նախաձեռնում: Նրանք դա փորձեցին անել նաեւ Կիեւում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի «Rose-Roth» սեմինարի ժամանակ, բայց արժանի պատասխան ստացան:

«Մենք պետք է հնարավոր բոլոր՝ ե՛ւ ռազմական, ե՛ւ դիվանագիտական միջոցներով դիմակայենք ադրբեջանական կողմի ագրեսիվ փորձերին»,- ամփոփեց Նահապետյանը: