ԱՄՆ-ն Ռուսաստանին կոչ է անում դադարեցնել Ուկրաինայում եւ աշխարհի այլ երկրներում իր «ապակայունացնող» գործողությունները: Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ելույթ ունենալով Վարշավայում, փոխանցում է Reuters-ը:
Նա նշել է, որ ԱՄՆ-ն խոսքով եւ գործով ցուցադրել է իր հավատարմությունը ՆԱՏՕ-ի պաշտպանությանը, մասնավորապես 5-րդ հոդվածին, որը երաշխավորում է, որ դաշինքի անդամները միմյանց կպաշտպանեն: «Մենք Ռուսաստանին կոչ ենք անում դադարեցնել Ուկրաինայում եւ մյուս երկրներում ապակայունացնող գործունեությունը, ինչպես նաեւ իր աջակցությունը թշնամի ռեժիմներին` ներառյալ Սիրիային եւ Իրանին, եւ դրա փոխարեն միանալ ընդհանուր թշնամու դեմ մեր պայքարում եւ քաղաքակրթության պաշտպանության համար պատասխանատու պետությունների միությանը»,- ասել է Թրամփը:





























