Իրանի սուզանավերը մոտ ապագայում ուղեւորվելու են միջազգային ջրեր: Այդ մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Աթաուլլա Սալեհին:
Նրա խոսքով, Իրանի ռազմածովային ուժերը հասել են այնպիսի բարձունքների, որ առաջիկա 10 տարում այդ ոլորտում բոլոր տեխնոլոգիաները նորացվելու են տեղացի մասնագետների կողմից, հաղորդում է FARS-ը:
Ներկայումս Իրանի սպառազինության մեջ կան «Ալ-Գադիր», «Նուխ», «Յունիս» եւ «Թարիգ» սուզանավեր, որոնք արտադրվել են այդ երկրում:





























