2017-ի հուլիսի 11-ին Երկրին է մոտենալու հունիսի 23-ին հայտնաբերված 2017 MC4 երկնաքարը, որի չափսերը, ըստ մասնագետների գնահատականների, հասնում են 260 մետրի, իսկ դրա ուղեծիրը հատում է երկնային ուղեծիրը արտաքին կողմից։ Երկնաքարը դասվել է պոտենցիալ վտանգավորների կարգին, չնայած հավանականությունը, որ այն կբախվի Երկրի հետ, զրոյի է հավասար, վստահեցնում են մասնագետները։

Պոտենցիալ վտանգավոր կարգավիճակն ընդամենը նշանակում է, որ Երկրին առավելագույնս մոտենալու պահին երկնաքարից Երկրի հեռավորությունը 20 անգամից քիչ է գերազանցելու Լուսնից հեռավորությունը։ Այսպիսով այդ հեռավորությունը կազմելու է 2․9 մլն կմ։ Ընդ որում երկնաքարը սլանալու է մոտ 74 700 կմ/ժ արագությամբ, հայտնում է ura.news-ը։