Մարտարվեստի վարպետ Մոհամեդ Ռաշիդը՝ Պակիստանից, համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ 30 վայրկյանում սեղմելով հեղուկով լի 29 երկաթե տարաներ ու միաժամանակ չվնասելով բռունցքում պահած ձուն, հայտնում է Vesti-ն։

Ձեռքբերումը, որը ֆիքսել են Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները, հուլիսի 4-ին է սահմանվել Կարաչիում։ Երբ բոլոր տարաները հաջողությամբ ճզմվել են, վարպետը դատավորներին ցույց է տվել անվնաս ձուն, դրա պարունակությունը դատարկելով ամանի մեջ։